ՃՈ տեսուչը վրաերթի է ենթարկվել՝ կոտրելով ոտքը

Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ոստիկանի ծառայությունը չի ավարտվում, ոստիկանը ոստիկան է բոլոր ժամերին, ծառայության մեջ, թե ծառայությունից դուրս: Օգնել եւ աջակցել մարդկանց՝ հաճախ նաեւ սեփական անվտանգության գնով:
Այսօր Երևան- Սպիտակ ճանապարհի 80-րդ կիլոմետրին մերկասառույցի պատճառով խցանում է առաջացել: Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի տեսուչ, ոստիկանության կապիտան Տիգրան Գրիգորյանը ծառայութունն ավարտելուց հետո տուն վերադառնալիս տեսնելով ստեղծված իրավիճակը՝ կանգ է առել երթևեկությունը կարգավորելու նպատակով: Մերկասառույցի պատճառով իրար են բախվել 4-5 ավտոմեքենա, ինչի հետևանքով Տ. Գրիգորյանը վրաերթի է ենթարկվել՝ կոտրելով ոտքը: ՃՈ տեսուչը տեղափոխվել է Սպիտակի հիվանդանոց»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել