Թմրամիջոց՝ դատապարտյալի հանձնուքում

Նոյեմբերի 26-ին, ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողները ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ համատեղ օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Վ.-ին քաղաքացի Ս. Մ.-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ անձեռոցիկի տուփից հայտնաբերել են սպիտակ փոշենման զանգված:

Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: Տեղեկացնում են ՀՀ Ոստիկանությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել