Կանխվել է հերթական ինքնասպանության փորձը

Հուլիսի 31-ին, ժամը 11.13-ին Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 29 շենքի տանիքից անձը չպարզված քաղաքացին փորձել է ինքնասպան լինել: Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության փրկարար ջոկատը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանները անձը չպարզված քաղաքացուն հեռացրել են վտանգավոր գոտուց՝ տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել