Ճանապարհա տրանսպորտային պատահար Ծիծեռնակաբերդի խճուղում

Նոյեմբերի 27-ին, ժամը 05.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 34 AD 415 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Կ. Հ., ծնվ. 1967 թ) բախվել է կայանած (խափանված) «ԶԻԼ» մակնիշի 22 LO 506 պ/հ ավտոմեքենային (վարորդ` Վ. Վ., ծնվ. 1985թ.), ինչից «Օպել» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Վարորդ Կ. Հ.-ն, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրդեհը մարվել է ժամը 05.38-ին:

Ամբողջությամբ այրվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենան:
Տեղեկացնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել