Նոր նշանակում՝ Նախագահի հրամանագրով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Գ. Ոսկանյանին Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ նշանակելու մասին:

Հրամանագրում, մասնավորապես, նշված է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը` որոշում եմ Գագիկ Ոսկանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ` վեց տարի պաշտոնավարման ժամկետով»:

Ստորև ներկայացնում ենք Գագիկ Ոսկանյանի կենսագրությունը:

Ինժեներ-տեխնոլոգ է:
Ծնվել է 1950թ. մայիսի 30-ին Սիսիան քաղաքում:
Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը:
Աշխատել է “Հայէլեկտրալույս” ԱՄ-ի Սիսիանի մասնաճյուղում ինժեներ-կոնստրուկտոր, ապա` ՀԼԿԵՄ Սիսիանի շրջկոմի երկրորդ քարտուղար, Երեւանի պահածոների գործարանում` հերթափոխի պետ, գլխավոր տեխնոլոգ, կուսկոմիտեի քարտուղար, ՀԿԿ ԿԿ գյուղատնտեսության բաժնի հրահանգիչ, “Հայպահածո” ԱՄ-ի գլխավոր ինժեներ, տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հետ առեւտրի զարգացման ամերիկյան գրասենյակի ներկայացուցիչ: 1999-2002թթ. ԱԺ 2-րդ գումարման պատգամավոր, Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, “Միասնություն” խմբակցության քարտուղար:
2002թ. սեպտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահ:
2007թ. նոյեմբերից ՀՀ ՎՊ խորհրդի անդամ է: 2008թ. նոյեմբերից կրկին նշանակվել է ՀՀ ՎՊ խորհրդի անդամ վեց տարի ժամկետով:
Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի մեկ զավակ:
Նախասիրությունը` դասական երաժշտություն, սպորտ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել