Ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատված

Նոյեմբերի 26-ին, ժամը 04.34-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մուլքի գյուղի վերջնամասում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի քարերին և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն Ապարան-Վարդենիս 4-րդ կմ-ի մոտակայքից արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի 33 DU 197 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Վ.). տուժածներ չկան:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել