«Պետք է ճնշում գործադրել արդարադատության նախարարության վրա»

ՀՀ 2014-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի հաստաման և Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների համակարգումն ու դրանց կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդին: Դրա կազմում ընդամենը 2 տեղ է հատկացված ՔՀԿ-ների ներկայացուցիչներին:

Սոցիալական տեխնոլոգիաների կենտրոն ՀԿ-ի ներկայացուցիչ Գեղամ Գրիգորյանը համոզված է, որ սա ոչ նպատակահարմար գործողություն է. «Երկու հոգին փոքրամասնություն է, որ միշտ ճնշված ու ջախջախված է լինելու: Իմաստ չունի այդ կառույցը գործադրել երկու ներկայացուցիչով: Ընդհանրապես գտնում եմ, որ եթե մենք ուզում ենք ներկայացուցիչներ ունենանք, հինգը ունենալու դեպքում պետք է պահանջենք 15-ը, որ կոմպրոմիսի ձևով հասնենք հինգին կամ յոթին: Պետք է ունենանք լուրջ մարտավարություն, պետք է բոլորս մշակենք ու այդ մարտավարությունից ելնելով հասնենք մեր նպատակներին ու ճնշումներ գործադրենք արդարդատության նախարարության վրա` ինչքան որ հնարավոր է` մամուլի, ՀԿ-ների, թե միջազգային կազմակերպությունների միջոցով: Եթե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարողանան ներգրավվել խորհրդում, ապա այս ամենի արդյունքում կհասնենք նրան, որ երկրում կոռուպցիան կնվազի»,- նշեց պարոն Գրիգորյանը:

Նախագծով ռազմավարության մեջ ընդգրկվելու են են 4 ոլորտներ` 1. կրթություն, 2. առողջապահություն, 3. պետական եկամուտների հավաքագրում, 4. ոստիկանություն՝ քաղաքացիներին ծառայությունների մատուցման մասով:

Պարոն Գրիգորյանը պնդում է, որ հարկավոր է ներառել նաև սոցիալական ոլորտ. «Սոցիալականով միշտ ամենացածր խավն է տուժում, ամենալուրջ պայքարը պետք է այստեղ դնել այստեղ, այսինքն` ամենացածր ու աղքատ խավի վրա, ովքեր արդեն իսկ տուժած են: Հարկավոր է ամեն ինչ անել` առաջինը նրանց մատից փուշը հանելու համար»,- փոխանցեց մեր զրուցակիցը` հավելելով, որ մնացած 4 ոլորտները նույնպես կարևոր են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել