Որքա՞ն եկամուտ են հայտարարագրել ԱԺ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը և նրա կինը

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը նշված պաշտոնը զբաղեցում է 2012 թվականի մայիսի 31-ից: Ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ 2013 թվականի սկզբին պաշտոնատար անձը հայտարարագրել է 820,000 ՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջում աճել է, դառնալով 1,250,000 ՀՀ դրամ:

2013թ.-ին Լևոն Մարտիրոսյանի աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 3,332,750 ՀՀ դրամ:

Որպես պատգամավորի հետ փոխկապակցված անձ, հայտարարագիր է ներկայացրել նաև պաշտոնատար անձի կինը՝ Նանե Աճեմյանը: Ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ 2013 թվականի սկզբին Ն. Աճեմյանը հայտարարագրել է 220,000 ՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջում աճել է, դառնալով 525,000 ՀՀ դրամ, իսկ աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են  6,413,560 ՀՀ դրամ:

Իրավաբան.net

Իրազեկումներ

Իրադարձություններ