ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն աշխատանքային այցով կմեկնի Փարիզ

Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը վաղը՝ նոյեմբերի 26-ին, երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Փարիզ:

Աշխատանքային այցի շրջանակում հայաստանյան պատվիրակությունը կմասնակցի նոյեմբերի 27-ից 28-ը կայանալիք Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա լիագումար նիստին: Դատական կատարողների միջազգային միության տարեկան գործունեությունն ամփոփող այս միջոցառմանը կմասնակցեն ինչպես Միության անդամ, այնպես էլ դիտորդ  երկրների 87 պատվիրակություններ:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ծառայությունից։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել