Գողություն՝ բժշկական կենտրոնից

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Վլադիմիր Ավագյանի անվան» բժշկական կենտրոնից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

2014թ. հոկտեմբերին 02-ին ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Կենտրոնական բաժնում քաղաքացու կողմից հաղորդում է տրվել այն մասին, որ նույն օրը` ժամը 13:30-ի սահմաններում, «Վլադիմիր Ավագյանի անվան» բժշկական կենտրոնի սենյակներից մեկի պահարանից գաղտնի հափշտակել են դրամապանակ:

Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության ընթացքում ստացվել են բժշկական կենտրոնի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները։

Ովքեր ճանաչում են կամ որևէ տեղեկություն ունեն լուսանկարներում պատկերված անձի ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել