Ճանապարհա տրանպորտային պատահար Դավիթ Բեկի 2-րդ թաղամասում

Նոյեմբերի 24-ին, ժամը 21.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդավառի զբոսայգու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Դավիթ Բեկի 2-րդ թաղամասի տներից մեկի մոտակայքում բախվել են «Օպել» մակնիշի 34 DL 551 և «Օպել» մակնիշի 34 LZ 713 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Օպել» մակնիշի 34 DL 551 ավտոմեքենայի ուղևորը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Օպել» մակնիշի 34 DL 551 պետհամարանիշով ավտոմեքենայի ուղևոր՝ 1962 թ. ծնված Լ. Թ.-ը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ վարորդներ՝ 1990 թ. ծնված Է. Գ.-ին և 1971 թ. ծնված Հ. Շ.-ին հրշեջ-փրկարարները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել