Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Վկայի խոսքերով` իրեն երեսուն ժամ պահել են ոստիկանությունում

«Հեսա գնանք կիմանաս»,- ՀՀ դատական դեպարտամենտի և մյուսների գործով վկա Արմեն Պետրոսյանի խոսքերով՝ 2013 թվականին ոստիկանության աշխատակիցներն այսկերպ են պատճառաբանել, թե ինչու են ցանկանում բերման ենթարկել նրան:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արմեն Պետրոսյանը դեպարտամենտում աշխատանքի անցնելու համար կաշառք է տվել Անգին Ղուկասյանին: Վկան նշեց, որ ոստիկանությունում իրեն ժամերով պահել են. «Աշխատանքի եմ եղել, կարգադրիչները ասացին, որ ինձ մարդ է հարցնում, ոստիկաններն էին: Տարան ոստիկանություն ու 30 ժամ պահեցին Ոստիկանության 6-րդ վարչությունում»,- պատմեց վկան: Դատավորի այն հարցին, թե ինչով էր պայմանավորված, որ իրեն 30 ժամ պահել են ոստիկանությունում, վկան դժվարացավ պատասխանել:

Նա նաև նշեց, որ դատական դեպարտամենտում որպես մասնագետ աշխատանքի է անցել իր հորաքրոջ միջնորդությամբ, որոշ ժամանակ անց իմացել է, որ հորաքույրը` Լիլիա Պետրոսյանը, շուրջ 2000 ԱՄՆ դոլարի կաշառք է տվել, ինչը իրեն զայրացրել է: Նրա հորաքույը աշխատել է հիմնարկում:

Դատաքննության ընթացքում վկան չասեց, թե աշխատանքի ընդունվելու կապակցությամբ որպես կաշառք գումարն ում է տվել: Մեղադրողը միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները, որ նշված էր, թե վկայի հորաքույրը գումարը տվել է Անգին Ղուկասյանին:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել