ՀՀ փաստաբանական դպրոցի 2015թ. գարնանային հոսքի ընդունելություն

ՀՀ փաստաբանական դպրոցը դեկտեմբերի 01-ից դեկտեմբերի 19-ը ներառյալ հայտարարում է 2015 թվականի գարնանային հոսքի ընդունելություն՝ քրեական և քաղաքացիական (վարչական) ուղղվածությամբ առկա (ստացիոնար), ինչպես նաև հեռավար (առցանց) եղանակով ուսուցման համար։
Դիմումներն ընդունվում են երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 10։00-18։00′ բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 606-609, (098) 655-601, (055) 320-052 կամ (096) 200-625 հեռախոսահամարներով, գրել [email protected] էլ․ հասցեին, այցելել www.advocates.am կայքէջ կամ ՀՀ փաստաբանական դպրոց (hասցեն՝ ք. Երևան, Զաքիյան 2, 3-րդ հարկ):

1․ ՀՀ փաստաբանական դպրոցի կանոնադրությունը, 2․ ՀՀ փաստաբանական դպրոցի վարչական տարածքում տեսանկարահանում և տեսաձայնագրում իրականացնելու կարգը, 3․ ընդունելության քննության կարգը, 4․ ընդունելության քննության գործընթացի ժամանակացույցը, 5․ դիմումի և 6․ ինքնակենսագրական տվյալներ պարունակող թերթիկի ձևերը տեղադրված են ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական կայքէջում։

Ընդունելության քննության մասնակցության վճարը կազմում է 35.000 (երեսունհինգ հազար) ՀՀ դրամ: «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի կառավարման խորհուրդը սահմանել է․

Ա) ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

1․ Առկա եղանակով ուսուցում անցնող ունկնդիրների քանակական կազմը՝ 65 (վաթսունհինգ), որից՝
1) քրեական ուղղվածություն՝ 21 (քսանմեկ),
2) քաղաքացիական (վարչական) ուղղվածություն՝ 44 (քառասունչորս)։

2. Հեռավար (առցանց) եղանակով ուսուցում անցնող ունկնդիրների քանակական կազմը՝ 15 (տասնհինգ), որից՝
1) քրեական ուղղվածություն՝ 5 (հինգ)
2) քաղաքացիական (վարչական) ուղղվածություն՝ 10 (տասը)։

3․ Առկա եղանակով ուսուցում անցնող ունկնդիրների անվճար տեղերի քանակը՝ 3 (երեք), որից՝
1) քրեական ուղղվածություն՝ 1 (մեկ),
2) քաղաքացիական (վարչական) ուղղվածություն՝ 2 (երկու)։

4․ Ընդունելության քննության անցողիկ շեմը՝ 100 (մեկ հարյուր) միավոր։

5․ Ունկնդիրների ուսման վարձի չափը՝
1) ընդհանուր ընթացակարգով ուսուցման դեպքում՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ,
2) պարզեցված ընթացակարգով ուսուցման դեպքում՝ 450.000 (չորս հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ։

Բ) ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

1․Հեռավար (առցանց) եղանակով ուսուցում անցնող ԼՂՀ ունկնդիրների քանակական կազմը՝ 10 (տասը), որից՝
1) քրեական ուղղվածության՝ 4 (չորս)
2) քաղաքացիական (վարչական) ուղղվածության՝ 6 (վեց)։

2․Ընդունելության քննության անցողիկ շեմը՝ 100 (մեկ հարյուր) միավոր։

3․Հեռավար (առցանց) եղանակով ուսուցում անցնող ԼՂՀ ունկնդիրներին ազատել ՀՀ փաստաբանական դպրոցի ընդունելության քննության մասնակցության վճարի վճարումից։

4․ Հեռավար (առցանց) եղանակով ուսուցում անցնող ԼՂՀ ունկնդիրների անվճար տեղերի քանակը՝ 2 (երկու), որից՝
1) քրեական ուղղվածության՝ 1 (մեկ)
2) քաղաքացիական (վարչական) ուղղվածության՝ 1 (մեկ)։

5․ Ունկնդիրների ուսման վարձի չափը՝
1) ընդհանուր կարգով ուսուցման դեպքում՝ 250․000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ,
2) պարզեցված կարգով ուսուցման դեպքում՝ 225.000 (երկու հարյոր քսանհինգ հազար) ՀՀ դրամ։

Լրացուցիչ տեղեկությունները՝ ՀՀ փաստաբանների պալատի կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել