Ավազակային հարձակում Գյումրիում

Նոյեմբերի 24-ին, ժամը 05.00-ին,  ոստիկանության Կումայրիի բաժնում  մի քաղաքացուհուց  հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 3.30-ի սահմաններում, թակել են իրենց տնակի դուռը` ներկայացել որպես ոստիկանության աշխատակիցներ, որից հետո դիմակավորված երկու քաղաքացի, տնակի դուռը կոտրելով, ներս են մտել, պլաստմասե շշով բենզինը լցրել իր դեմքին՝ դանակի սպառնալիքի տակ պահանջելով գումար և ոսկի, իսկ երբ ինքն օգնություն է կանչել, դանակով վնասել են 7-ամյա  որդու աջ ձեռքը, հակի թելով և կպչուն ժապավենով կապել են իրենց և տնակից հափշտակել գումար, 3 բջջային հեռախոս ու նոութբուք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Վնասի չափը պարզվում է:

Տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել