Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Քննիչը համոզե՞լ է վկային. նա պնդում է, որ հարկադրանքով պատասխան են կորզել իրենից և ամուսնուց

Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի և մյուսների գործով այսօր դատարանում հարցաքննվեց վկաներից Դիաննա Հայրապետյանը: Նա նշեց, որ փաստաթղթեր է ներկայացրել դեպարտամենտ՝ որպես կարգադրիչ աշխատանքի անցնելու համար, սակայն աշխատանքի չի ներկայացել:

Մեղադրող կողմը հակասություններ տեսավ նրա դատաքննական ցուցմունքում: Հետաքրքրվեց, թե արդյոք իր նախաքննական ցուցմունքը քննիչը տվել է իրեն՝ ընթերցելու համար: Վկան նախ ասաց, որ չի կարդացել այդ ցուցմունքը, այնուհետև հավելեց, թե քննիչն իրեն ցուցմունքը տրամադրել է ծանոթանալու ու ստորագրելու համար, սակայն ինքը այն պարզապես աչքի է անցկացրել: Դատավորի հարցին, թե արդյոք քննիչը ճնշում է գործադրել կամ համոզել իրեն, վկան անկեղծացավ. «Մի փոքր համոզելու ֆակտորը նկատել եմ: Քննիչը շատ բաներ հարցնում էր ու հարցիս պատասխանը տալիս»:

Այնուհետև դատավորը հետաքրքրվեց, թե արդյոք ճանաչում է Գեղամ Գրիգորյանին, վկան միանգամից հերքեց, որ չի ճանաչում: Մեղադրողի միջնորդությամբ հրապարակվեցին նրա նախաքննական ցուցմունքները, որոնցից պարզ դարձավ, որ նա ճանաչել է Գեղամ Գրիգորյանին, աշխատանքի ընդունվելիս շփվել է նրա հետ, անգամ շեշտվում էր, որ պարոն Գրիգորյանը արմատներով Արցախից է, ինչպես որ ինքը:

Լսելով նախաքննական ցուցմունքը՝ վկան պատմեց. «Քննիչը ինքը, ոնց որ ես հիշեցի, հարցաքննության ընթացքում ամուսնուս հրավիրեցին, միասին հարցաքննեց ու նա որոշ հարցեր ամուսնուցս կորզելով՝ գրում էր»,- Դատավորը նշեց, որ կորզել արտահայտությունը ենթադրում է, որ ճնշում կամ հարկադրանք է եղել քննիչի կողմից. «Այո, որոշ առումով, քննիչը տեսնելով, որ ինձնից չի կարողանում պատասխան ստանալ, ամուսնուցս էր հարցեր կորզում»,- անկեղծացավ վկան:

Նշյալ դատական նիստի հետաքրքիր ցուցմունքներ են տվել նաև մյուս վկաներից ոմանք: Մանրամասները՝ քիչ ավելի ուշ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել