Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (նոյեմբերի 21-ից 24-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 21-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 26 դեպքից բացահայտվել է 20-ը, ավազակային հարձակման 3 դեպքից՝ 2-ը: Բացահայտվել է խարդախության` 12, յուրացման՝ 2, գողության՝ 4, ապօրինի ծառահատման և խուլիգանության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության՝ 1, խարդախության՝ 2,  գողության և  մարմնական վնասվածք հասցնելու 4-ական  դեպք:

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 35-ը՝ ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել