Որոշ դեպքում ԱԱՀ-ով գանձման ենթակա են նաեւ ֆիզիկական անձի սեփականությունը հանդիսացող գործարքները

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը նշում է այն գործարքները, որոնք ենթակա են հարկման ավելացված արժեքի հարկով, որոնց թվում է նաև ֆիզիկական անձի սեփականությունը հանդիսացող գործարքները:

Եթե անձը վերջին մեկ տարվա ընթացքում իր սեփականությունը հանդիսացող նույն տեսակի գույքերը նույն տարվա ընթացքում էլ երկու եւ ավելի անգամ օտարում է հատուցման դիմաց, ապա այն համարվում է ապրանքների մատակարարում և ենթակա է հարկման ավելացված արժեքի հարկով 58.35 միլիոն դրամը գերազանցող մասով:

«Այս հոդվածի նշանակությունն այն է, որ կանխարգելում է ԱԱՀ վճարողների կողմից ֆիզիկական անձանց օգտագործման միջոցով հարկային պարտավորությունների կատարումից խուսափելը»,- փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:

Անձի սեփականությունը հանդիսացող նույն տեսակի գույքի օբյեկտ են` բնակարանը, առանձնատուն (ներառյալ կիսակառույց), անձնական օգտագործման ավտոմեքենան, գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողերը եւ ավտոտնակը:

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել