Ավտոմեքենաների արգելափակումներ

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ նոյեմբերի 23-ին, ժամը 07.13-ին ահազանգ է ստացվել, որ Առագածոտնի մարզի Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել մոտակա ձորակը: 

Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Աշտարակ-Փարպի հատվածի 3-րդ կմ-ում «Իժ-412» մակնիշի 21 LO 186 պ/h ավտոմեքենան (վարորդ Գ. Ա.) մերկասառույցի հետևանքով դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից: 
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Նոյեմբերի 23-ին, ժամը 05.54-ին ահազանգ է ստացվել, որ Երան-Սևան ավտոճանապարհին՝ ՃՈ պահակակետի մոտակայքում, Մերսեդես մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 46-րդ կմ-ում Մերսեդես մակնիշի 38 LS 333 պ/h ավտոմեքենան (վարորդ` Մ. Ս., ծնվ. 1992թ.) արգելափակվել է ձնակույտի մեջ:

Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել