Անջեյ Կասպրչիկին ներկայացվել են հայկական կողմի գործողություններն ապացուցող անհերքելի փաստեր

Նոյեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այս մասին հաղորդում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը Անջեյ Կասպրչիկի խնդրանքով ներկայացրել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դիակները անկման վայրից տարհանելու ուղղությամբ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների կողմից իրականացված հատուկ գործողությունների մանրամասները, ինչպես նաև հայկական կողմի նշված գործողություններն ապացուցող անհերքելի փաստեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել