Մենք պետք է հպարտանանք Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներով. Սեյրան Օհանյան

«Իհարկե ցավալի երևույթ է, բայց սփոփանքի խոսքերի հետ միասին, որն ուղղված պետք է լինի զոհված օդաչուներ զինծառայողներին, մենք նաև պետք է հպարտանանք Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներով, ովքեր իրենց առջև դրված այդ բարդ խնդիրը պատվով կատարեցին», – այսօր հետախույզի օրվան նվիրված տոնական միջոցառման ընթացքում, լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով ուսումնավարժական թռիչքի ժամանակ խոցված ԼՂՀ ռազմական օդուժի ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի դուրս բերման գործողությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել