Տեղափոխվել է Մոսկվա-Երևան չվերթով

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՌԴ ՆԳՆ ՔՀԳՎ ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ, 2013 թ. դեկտեմբերի 21-ին, ՌԴ Մոսկվա քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել էր, իսկ նոյեմբերի 21-ին, ժամը 20.40-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1985 թ. ծնված Արամայիս Մ.-ն, որը 2013 թ. ապրիլի 15-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ ոստիականությունից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել