Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Նոյեմբերի 20-ին, ժամը 21.00-ին, Երևանի Մարգարյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել   «Կիա-Ցերատո»  և   «Նիսան Պատֆայնդեր» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան Պատֆայնդեր»-ի վարորդը և  ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 21-ին, ժամը 01.45-ին,  Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 19 շենքի դիմաց «Օպել»  մակնիշի ավտոմեքենա է բախվել  էլեկտրասյանը, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 20-ին, ժամը 02.30-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 38/3 շենքի դիմաց իրար են բախվել   «Օպել»  և   «Սամանդ»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Սամանդ»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 20-ին, ժամը 21.00-ի սահմաններում,  Ճամբարակ-Դիլիջան ճանապարհի 5-րդ կմ-ին  «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա է բախվել   «ԶԻԼ-131»  մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ- 2121»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 20-ին, ժամը 23.55-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս 1-ին կմ-ին իրար են բախվել  «Աուդի A-4»   և   «Մերսեդես Բենց C-180» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Աուդի A-4»-ի 4 ուղևորները և «Մերսեդես Բենց C-180»-ի ուղևորը   մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 21-ին, ժամը 02.30-ին, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 74-րդ կմ-ին իրար են բախվել  «Գրանդ-Չերոկի»   և   «ՎԱԶ-2121»  մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 20-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից Չարենցավանի բաժնում  հաղորդում է ստացվել, որ իրենց է ահազանգել մի քաղաքացի և հայտնել, որ   «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով մի աղջկա վրաերթի են ենթարկել ու տարել հիվանդանոց:
Պարզվել է, որ նոյեմբերի 20-ին, ժամը 20.30-ի սահմաններում,   «Միցուբիշի Գրանդիս»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Չարենցավանի Խանջյան փողոցով դեպի հրապարակ ընթանալիս վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացուհու և մարմնական վնասվածքով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 19-ին, ժամը 22.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ սրունքի ստորին երրորդականի փակ կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ և հայտնել, որ նշված վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նոյեմբերի 19-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Մազդա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Կապանի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հիշյալ տղամարդուն և տեղափոխել նրան հիվանդանոց, սակայն մինչև ոստիկանության ծառայողների ժամանելը հեռացել է:
Կատարվում է քննություն:

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել