ՀՀ Նախագահը հրամանագիր է ստորագրել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սույն թվականի նոյեմբերի 20–ին հրամանագիր է ստորագրել Էդգար Ֆերդինանդի Ղազարյանին  «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրելու մասին: Հրամանգրում ասված է՝

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև համայնքների զարգացման գործում ներդրած ավանդի համար Էդգար Ֆերդինանդի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով»:

Տեղեկացնում է ՀՀ Նախագահի պաշտոնական կայքը։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել