«Համմեր»-ի վարորդի հաղորդմամբ` ՃՈ տեսուչը կաշառք է պահանջել իրենից

Քաղաքացի Ռոբերտ Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկանում ենք, որ քաղաքացի Ռոբերտ Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի հոկտեմբերի 22-ին` ժամը 12:00-ի սահմաններում, «HAMMER» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Բագրատունյաց պողոտայով ընթանալու ժամանակ, նկատելով պողոտայի խցանումը, հատել է հոծ գծերը, շրջադարձ կատարել, և այդ պահին խախտումը նկատած ՀՀ ճանապարհային ոստիկանության տեսուչը կանգնեցրել է իրեն, ապա վարչական պատասխանատվության չենթարկելու համար իրենից պահանջել է կաշառք:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել