Արդարադատության նախարարը նոր խորհրդական ունի

Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Դավիթ Ղուլյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի խորհրդական: Այս լուրը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ 2014 թվականի նոյեմբերի 5-ից արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնից ազատվել էր Նորա Սարգսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել