ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից ստացված գրություններում բարձրացված խնդիրները վեր հանելու, դրանց քննարկման արդյունքում տրված պատասխանների լիարժեքությունն ու իրավաչափությունը պարզելու նպատակով։

Աշխատանքային խմբին հանձնարարվել է ուսումնասիրել և ամփոփել 2014 թվականի տասն ամիսների ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից ստացված գրություններում բարձրացված հարցերի շրջանակը, դրանց քննարկման արդյունքներում տրված պատասխանների լիարժեքությունն ու իրավաչափությունը:

Հինգ հոգուց բաղկացած աշխատանքային խումբը մինչև 2014 թվականի դեկտեմբերի 15-ը պետք է ներկայացնի հաշվետվություն՝ կատարված աշխատանքների վերաբերյալ։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել