Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը

Ազգային ժողովը նոյեմբերի 20-ի նիստը սկսել է քվեարկություններով և ընդունել նախորդ օրը քննարկված օրինագծերն ու օրենսդրական փաթեթները, որոնց թվում են նաև հանրային հնչեղություն ստացած «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» և «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրինագծերը, որոնք ընդունվել են երկրորդ ընթերցումով: Խորհրդարանը քվեարկությամբ մերժել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և դրանցով պայմանավորված մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրինագծերի փաթեթների ընդունումը:

Այնուհետև պատգամավորները շարունակել են քննարկել «Սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքէջից: Մանրամասները` սկզբնաղբյուրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել