Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ի՞նչ առնչություն է ունեցել ոստիկանության գնդապետ Կարեն Բաբակեխյանը «Ֆինանսական բուրգ»-ի գործով ամբաստանյալի հետ

«ֆինանսական բուրգ»-ի գործով այսօր դատարանում հարցաքննվեց Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը:

Հիշեցնենք` մեղադրական եզրակացության համաձայն գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։

Կարեն Բաբախեկյանը դատարանում նշել է, որ Արթուր Անդրեասյանի հետ ընտանիքներով մտերիմ են եղել` քավոր-սան հարաբերութուններ են ունեցել: Պարոն Բաբակեխյանը նաև ասել է, որ գործին առնչվող որոշ դրվագներ չի հիշում, նա պնդել է իր նախաքննական ցուցմունքը:

Բացի նրանից այսօր դատարանում հարցաքննվել են Կարեն Բաբակեխյանի որդին` Ռուբեն Բաբակեխյանը և կինը` Դոնարա Նազարյան, ինչպես նաև նրանց անձնական վարորդը: Մասնավորապես տիկին Նազարյանի դատարանում տրված ցուցմունքները կասկած հարուցեցին դատախազի և դատավորի մոտ: Դատախազի միջնորդությամբ հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքները, որտեղ նշվում էր, որ Ռուբեն Բաբակեխյանը շուրջ 180 հազար ԱՄՆ դոլարի չափով գումար է պարտքով տվել Արթուր Անդրեասյանին. «Ըստ էության բոլորը նշել են, որ վստահել ու ճանաչել են Արթուր Անդրեասյանին, բիզնես է եղել, մարդը չի կարողացել շահույթ ստանալ, սնանկացել է և ընթացքում վերադարձրել է փողերը: Բողոքներ չեն եղել»,- դատական նիստից հետո պարզաբանեց Արթուր Անդրեասյանի փաստաբան Մնացական Սարգսյանը:

Հաջորդ նիստը նշանակվեց ամսի 27-ին:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել