ՃՈ-ն կլուծի ճանապարհային խցանման խնդիրը, իսկ մեղավոր վարորդը կտուգանվի 30 հազար դրամով

Ճանապարհային ոստիկանությունը գտել է փողոցներում խցանումների խնդրի լուծման բանալին: Այսօր ՀՀ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ՃՈ-ին շուտով կտրվեն մի շարք լիազորությունները, ըստ որոնց` դեպքի վայր ժամանելով ՃՈ տեսուչները հնարավորություն կունենան նկարահանել մեքենաներն ու դրանք տեղափոխել երթևեկության գոտուց. «Փորձը ցույց է տվել, որ ՃՈ-ն դեպքի վայր է հասնում առավելագույնը 10 րոպեի ընթացքում, եթե մոտակայքում չունենք: Եթե մենք հայտնվենք ու իրավունք ունենանք մեքենաների կանգնած դիրքը ֆիքսել, նկարահանել ու մեքենաները դուրս բերել վթարի վայրից, բացել երթևեկությունը, մենք կուտակումներ չենք ունենա, ինչը շուտով արդեն կներդրվի»,- շեշտեց պարոն Արշակյանը:

Նա միաժամանակ հավելեց. «Եթե հետաքննություն է իրականացվում, այսինքն` անհամաձայնություն կա երկու վարորդների միջև, դեպքի վայր է ներկայանում քննիչը, իրականացնում է քննություն, նշանակվում է համապատասխան փորձաքննություններ, արդյունքների գալուց հետո կոնկրետ մեղավոր կողմ է ճանաչվում և մեղավոր կողմը ենթարկվում է վարչական պատասխանատվության, որի տուգանքի չափն է 30 հազար դրամ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել