Վարչապետը նոր նշանակումներ է կատարել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Միլիտոս Դավթյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1715-Ն որոշման N 1 հավելվածի 27-րդ կետը: Իրավաբան.net-ը այս մասին տեղեկանում է ՀՀ կառավարությունից:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Գրիշա Հովհաննիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշման հավելվածի 27-րդ կետի:

Իրավաբան.ne

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել