Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Նախագահականի դիմաց հացադուլ հայտարարած ընտանիքը դադարեցրել է այն

56 մլն դրամի գողության և օժանդակության համար մեղադրվող Աշոտ Առուշանյանի ընտանիքի երեք անդամները` հայրը, մայրն ու եղբայրը, ովքեր շուրջ մեկ շաբաթ հացադուլ էին իրականացնում ՀՀ նախագահականի դիմաց, այսօր դադարեցրել են այն:

Այս մասին հաղորդեց Աշոտ Առուշանյանի հայրը` Լավրենտ Առուշանյանը: Նա նշեց, որ իրենք պատասխան են ստացել ՀՀ նախագահականից. «Մեզ ընդունեցին, երաշխավորեցին, որ արդար դատավարություն պետք է լինի: Մենք մեր բոլոր փաստերը ներկայացրեցինք»,- ասաց պարոն Առուշանյանը` հաղորդելով վաղը նրան և փաստաբան Լիպարիտ Սիմոյանին կրկին կընդունեն ՀՀ նախագահականում:

Նշենք նաև, որ երեկվանից հացադուլ է սկսել Աշոտ Առուշանյանը, հայրն այս առումով ասաց. «Ես դեմ եմ, որ նա հացադուլ է անում: Ես չեմ կարողանում նրա հետ որևէ կերպ կապ հաստատել»:

Աշոտ Առուշանյանի գործին կարող եք ծանոթանալ` այստեղ:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել