Հունգարիայում ավելի քան 10 հազար մարդ հակակոռուպցիոն հանրահավաք են անցկացրել

Բուդապեշտում ավելի քան 10 հազար մարդ փողոց են դուրս եկել՝ պահանջելով Հունգարիայի հարկային ծառայության ղեկավար Իլդիկո Վիդայի, որին մեղադրում են կոռուպցիայի մեջ, ինչպես նաև  Վարչապետ Վիկտոր Օրբանի հրաժարականը տեղեկացնում է  Deutsche Welle-ն:

Ցուցարարների ձեռքերում «Մենք խարդախներին հարկ չենք վճարում», «Մաֆիոզ կառավարություն» և «Օրբան հեռացիր» կոչերով պաստառներ էին։

Հանրահավաքի մասնակիցները պահանջել են նաև Եվրոպական միության միջամտությունը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին, մոտ 100 հազար հունգարացիներ Բուդապեշտում փողոց էին դուրս եկել, պահանջելով թույլ չտալ  ինտերնետի օգտագործման համար հարկեր սահմանելու մասին օրենքի ընդունումը։

Հունգարիայի իշխանությունները այդ ժամանակ ընդառաջեցին ժողովրդի պահանջին:

Լուսանկարը՝ Reuters-ի

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել