Չինացի փաստաբանը մեղադրվում է գործարարի սպանության մեջ

Չինացի քաղաքական մի գործչի փաստաբան կինը մեղադրվում է բրիտանացի գործարարի սպանության մեջ, հայտնում է Global Legal Post-ը:
Ըստ տեղական լրատվամիջոցների, փաստաբանը իր օգնականի հետ միասին մեղադրվում են գործարարին թունավորելու մեջ, որի պատճառը փողի համար վեճն է եղել: Գործարարին գտել են մահացած 2011 թվականի նոյեմբերին Չինաստանում:
Չինական իշխանությունները հայտնել էին գործարարի ընտանիքին, որ վերջինս մահացել է սրտի կատվածից, մինչդեռ բրիտանական հյուպատոսությանը հայտնել էին, որ նա մահացել է ալկոհոլային թունավորումից:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել