Ամուսնալուծությունը կարող է տեղի ունենալ, եթե…

Եթե ամուսինը դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ կամ դատապարտվել է ազատազրկման` երեք տարուց ոչ պակաս ժամկետով, ապա ամուսիններից մեկի դիմումի հիմա վրա կարող է տեղի ունենալ ամուսանալուծությունը: Այս մասին iravaban.net-ի լրագրողի հետ զրույցում հայտնեց ՀԵԻԱ փաստաբան Անահիտ Հակոբյանը:
Նրա փոխանցմամբ` ամուսնալուծությունը կատարվում է Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում:
«Ամուսինների ընդհանուր գույքի բաժանման, անաշխատունակ, անապահով ամուսնու ապրուստի միջոցը հոգալու վերաբերյալ վեճերը, ինչպես նաեւ երեխաների պատճառով ամուսինների միջեւ ծագող վեճերը քննարկվում են դատական կարգով` անկախ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուuնությունը լուծելուց», -ասաց Անահիտ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ սույն հարաբերությունները կարգավորվում են ՀՀ ընտանեկան օրենսգրքի 15-րդ հոդվածով:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել