«Skype»-ը դատարանների և իրավապահ մարմինների պահանջով կներկայացնի օգտագործողների անձնական տվյալները

«Skype»-ի սեփականատեր հանդիսացող «Microsoft» ընկերությունը փոխել է ծառայության գաղտնիության վերաբերյալ քաղաքականությունը: «Skype»-ի նոր քաղաքականության 3-րդ կետի համաձայն «Skype» ծառայությունը և նրա ղեկավարները դատարանների ու իրավապահ մարմինների պահանջով պարտավոր են ներկայացնել օգտագործողների անձնական տվյալները, նրանց խոսակցությունների և/կամ հաղորդագրությունների բովանդակությունը: Բացի վերոհիշյալից, օգտագործողների հաղորդագրությունները կպահպանվեն 30 օրվա ընթացքում, եթե այլ ժամկետ տվյալ պետության կողմից չի ներկայացվի` այդ մասին հաղորդում են ռուսական մի շարք լրատվամիջոցներ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել