ՄԱԿ-ում տապալվեց Զենքերի վաճառքի մասին միջազգային պայմանագրի նախագծի ընդունումը

Մի շարք դիվանագետներ եւ այս պայմանագիրը ստորագրելու կողմնակից պաշտոնյաներ, մեկ ամիս տեւած բանակցությունները բուն նպատակից շեղելու մեջ մեղադրեցին ԱՄՆ-ին, երբ Վաշինգտոնն ուրբաթ օրը հայտարարեց, թե պայմանագիրն ուսումնասրիելու համար հավելյալ ժամանակ է պահանջում։
ԱՄՆ-ի այս հայտարարությունից հետո էր, որ Ռուսաստանն ու Չինաստանը հանդես եկան նմանատիպ հայտարարություններով։
ՄԱԿ-ի կողմից ներկայացված պայմանագիրն, ընդունվելու դեպքում, բոլոր երկրներին պարտավորեցնում է ընդունել ոչ միջուկային զենքերի փոխադրումները վերահսկելու մասին օրենքներ եւ վերահսկել զենքերի առեւտրով զբաղվող ընկերությունների գործունեությունը։
Պայմանագիրը ստորագրելու դեպքում երկրները չէին կարող զենք արտահանել այն պետություններ, որոնց նկատմամբ հաստատված է զենքերի բեռնարգելք, եւ այն երկրներ, որոնք մեղադրվում են ցեղասպանություններ ու մարդկության դեմ հանցագործություններ իրականացնելու մեջ։
Հիշեցնենք, որ Amnesty International կայքի փոխանցմամբ՝ մի քանի օր առաջ սպառազինության վերահսկման կոալիցիայի կողմնակիցները Նյու Յորքում ՄԱԿ-ի շենքի հարևանությամբ ցուցադրական գերեզմանոց էին կառուցել՝ նպատակ ունենալով հասնել մարդու հիմնական իրավունքները պաշտպանող Զենքերի վաճառքի մասին միջազգային պայմանագրի բարենպաստ նախագծի:
ՄԱԿ-ում այս պայմանագրի շուրջ բանակցությունները սկսվել են այս ամսվա սկզբին և ավարտվ են ուրբաթ օրը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել