Քենիայում դեսպանի խեղդամահ անելու գործով 6 մարդ է ձերբակալվել

Քենիայում Վենեսուելայի դեսպան Օլգա Ֆոնսեկայի սպանության գործով ոստիկանությունը ձերբակալել է վեց մարդու: Oրինապահների տվյալներով` 57-ամյա դեսպանի պաշտոնակատար Օլգա Արելիս Ֆոնսեկա Խիմենեսը խեղդամահ է արվել հուլիսի 27-ի առավոտյան: Որոշ կարծիքների հանաձայն՝ իր մահից ժամեր առաջ Ֆոնսեկան վտարել է իր քանի քենիացի աշխատակիցների, քանի որ նրանք չեն ցանկացել հետ վերցնել սեռական ոտնձգությունների վերաբերյալ հայտարարությունը նախորդ դեսպանի դեմ ներկայացրած:
Ֆոնսեկա Խիմենեսը դեսպանի պաշտոնակատար էր նշանակվել խեղդամահ լինելուց մեկ ամիս առաջ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել