Որոշակի հարկատեսակներից ազատված հարկային ռեժիմներ՝ Փոքր և միջին բիզնեսի համար

Կառավարությունը քննարկել է «Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը` շարունակելով ոլորտի բարեփոխումների շարքը: Նախատեսվում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող սուբյեկտներին տրամադրել հատուկ` որոշակի հարկատեսակներից ազատված հարկային ռեժիմներ, իրավաբանական անձի ստեղծման, գործունեության գրանցման, արտոնագրերի տրամադրման, հարկային եւ այլ վարչական հաշվառման հեշտացված կանոններ, ներառյալ` էլեկտրոնային եղանակով հայտերի ներկայացում և հաշվառում, վարչական մարմիններին ներկայացվող հայտարարագրերի և հաշվետվությունների պարզեցված ձևեր և եղանականեր, հաշվապահական հաշվառման վարման պարզեցված համակարգ, վիճակագրական հաշվետվությնների կազմման պարզեցված կարգ, պետական կամ համայնքային սեփականությունը հանդիսացող գույքի մասնավորեցման` արտոնյալ կարգ, ֆինանսական աջակցության ապահովման  միջոցառումների իրականցում և այլն:
Առանձնացված և կանոնակարգված են ձեռնարկատիրության առանձին ուղղություններ` արդյունաբերական արտադրության ու նորարարության,  արհեսագործական գործունեության, արտաքին տնտեսական գործունեության և գյուղատնտեսության ոլորտները:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել