Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Դատարանը գործեց բացառապես մեղադրական ուղղվածությամբ. Աշոտ Առուշանյանի պաշտպանը դատարանին ինքնաբացարկ ներկայացրեց

Վերաքննիչ քրեական դատարանը ողջ կազմով շահագրգռված է Աշոտ Առուշանյանի և Էդգար Կարաքեշիշյանի գործն ի վնաս ամբաստանյալների լուծելու: Այս հայտարարությամբ այսօր` նոյեմբերի 4-ին դատարանին ինքնաբացարկ ներկայացրեց Աշոտ Առուշանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:

Մինչ այդ դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը լրացուցիչ դատասեաձայնագրային և դատադիմանկարային համալիր փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ: Ըստ փաստաբանի` գործում առկա տեսագրությունը ամբողջական չէ և մոնտաժված:

Պաշտպանը անհիմն համարեց դատարանի որոշումը: Նա ինքնաբացարկ ներկայացրեց դատարանին` պատճառաբանելով. «Վերաքննիչ քրեական դատարանի կազմը անուղղակի շահագրգռված է այս գործով` ի վնաս իմ պաշտպանյալի: Ակնհայտ է` դատարանը տվյալ դեպքում գործեց բացառապես մեղադրյալի ցանկությամբ: Ստեղծել է ոչ հավասար պայմաններ` առավելությունը տալով մեղադրական պայմաններին»,- շեշտեց փաստաբանը: Նա մեջբերեց ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումները, պաշտպանը նաև հիմնավորեց, որ նախկին դատական նիստին դատավարանը թույլ չտվեց հարցաքննել գործով քննիչ Մուշեղ Ալեքսանյանին:

Այս միջնորդությանը միացավ նաև ամբաստանյալ Աշոտ Առուշանյանը, նա շեշտեց, որ դատարանը կողմնակալություն է իրականացնում. «Ի՞նչ կլիներ, եթե դուք լրացուցիչ փորձաքննություն իրականացնեիք, եթե գտնում եք, որ նախաքննական մարմնի տրամադրած տեսագրությունը ամբողջական է, ապա թող փորձաքննությունը դա հաստատեր, այդ մեկ ամիսը ինձնից էր գնալու, ձեզ ինչ: Գտնում եմ, որ նման դատարանն ինձ չպետք է դատի»,- նշեց նա: Պաշտպանական կողմը միացավ Լիպարիտ Սիմոնյանի միջնորդությանը: Դատախազն առարկեց` շեշտելով, որ այն հիմնված է ենթադրությունների վրա:

Ի դեպ, այսօր երբ մեղադրող կողմը իր առարկություններն էր ներկայացնում զայրացած սկսեց բղավել Աշոտ Առուշանյանի հայրը: Նրան և ամբաստանյալի մորը հեռացրեցին դատարանից:

Դատարանը վերադառնալով խորհրդակցական սենյակից մերժեց պաշտպանի միջնորդությունը:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել