Սահմանադրական դատարանի անդամ Աշոտ Խաչատրյանի և նրա կնոջ եկամուտները

ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Աշոտ Խաչատրյանը նշված պաշտոնը զբաղեցնում է 2010 թվականի դեկտեմբերի 9-ից:

Ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ 2013 թվականի սկզբին պաշտոնատար անձը հայտարարագրել է 49.000.000 ՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջում նվազել է, դառնալով՝ 9.000.000 ՀՀ դրամ: 2013 թվականի ընթացքում դատավորը հայատարարգրել է նաև 38.000 ԱՄՆ դոլլար:

Ա. Խաչատրյանի աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմում են 11.244.034 ՀՀ դրամ, իսկ այլ եկամուտները՝ 537.769 ՀՀ դրամի չափով:

Որպես փոխկապակցված անձ հայտարարագիր է ներկայացրել նաև Ա. Խաչատրյանի կինը՝ Ռուզաննա Համբարձումյանը, ով 2013 թվականին հայտարարագրել է 20.000.000 ՀՀ դրամ և 45.000 ԱՄՆ դոլլար:  Ռ. Համբարձումյանի աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 383.650 ՀՀ դրամ, իսկ այլ եկամուտները՝ 45.000 ԱՄՆ դոլլար:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրազեկումներ

Իրադարձություններ