Զգուշացե՛ք 50 հազար դրամ տուգանվելուց

Վարորդները, ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի, միայն երկու դեպքում կտուգանվեն 50 հազար ՀՀ դրամով:

Ըստ օրենսգրքի` «Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը, եթե դա կատարվել է լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին ենթարկված տրանսպորտային միջոցներից առաջ անցնելով` առաջացնում է» 50 հազար դրամի տուգանքի նշանակում:

Իսկ այն վարորդները, որոնք ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագուրապատված մեքենա կվարեն, կրկին կտուգանվեն 50 հազար դրամով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել