Հնդկաստանի Գերագույն դատարանը ձգտում է դատարանների անկախության ավելացման

Հնդկաստանի Գերագույն դատարանը դիմել է երկրի կառավարությանը բոլոր դատարանները վարչական օժանդակության հարցերով մեկ վարչական մարմնի ենթակայության տակ մտցնելու առաջարկով, որի նպատակը դատարանների առավելագույն անկախության ապահովումն է։
«Բարձրագույն դատական ատյանը այս առաջարկը արել է այն բանից հետո, երբ Մադրասի իրավաբանների ասոցիացիան երկրում դատարնների անկախության պակասի բողոքով հայց է ներկայացրել դատարան, որում պնդում է, որ դատարանները վարչական օժանդակության տեսանկյունից մեծ կախվածություն ունեն պետությունից և նախարարություններից» տեղեկացնում է “Law et al” տեղեկատվական ինտերնետային կայքը։

Հղում կատարելով The Times of India ամսագրին` Global Legal Post-ը հայտնում է, որ Գերագույն դատարանը որոշում է ընդունել, որի համաձայն կառավարությունը բոլոր դատարանները վարչական օժանդակության հարցրեով պետք է մտցնի արդարադատության նախարարության վարչական ենթակայության տակ։
Բարձրացվել է նաև դատարանների և խորհրդի անդամների որակավորման հարցը։ Շատերից այսօր չի պահանջվում ներկայացնել իրավագետի մասնագիտությունը հավաստող աստիճանի վկայական։
Արդյունքում, ըստ իրավաբանների ասոցիացիայի հավաստման «տեխնիկական» անդամների մոտ 95 տոկոսին չի թույլատրվի դատարաններում իրավաբանական պրակտիկայով զբաղվել։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել