Նոր շենքային պայմանների Նոտարական և Ամուսնության պալատների համար

Այսօր տեղի ունեցավ Նոտարական պալատի նոր գրասենյակի բացումը: Նույն շենքում այսուհետ նաև կգործի Ամուսնությունների պալատը: Այսօրվա միջոցառմանը ներկա էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, կառավարության և ԱԺ-ի այլ անդամներ:

Իր ելույթում Արդարադատության նախարարը համոզմունք հայտնեց, որ նոր գրասենյակի բացումը կնպաստի նոտարական պալատի առջև դրված խնդիրներն արդյունավետ իրականացմանը:

«Մեծ բավարարվածությամբ այսօր արձանագրում եմ նաև այն փաստը, որ մենք վերջապես Երևանցուն վերադարձրինք Ամուսնության պալատը: Այն թեև իր շքեղությամբ չի համեմատվում մեր հիշողության մեջ դեռևս կանգուն մնացած Երիտասարդական պալատի, հայտնի «Կուկուռուզնիկի» շենքում տեղակայված Ամուսնության պալատի հետ, սակայն սա առաջին քայլը կլինի հանրապետության ԶԱԳՍ-ի բաժիններում պատշաճ տեսքով և կահավորմամբ ամուսնության սրահներ ունենալու ուղղությամբ»,- ասել է նախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել