Կայանալու է ՀՀ Վճռաբեկ դատարանի տարեկան հաշվետվության և որոշումների ժողովածուների շնորհանդեսը

2014 թվականի նոյեմբերի 3-ին ժամը 17:00-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Արարատ» դահլիճում տեղի է ունենալու ՀՀ վճռաբեկ դատարանի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից համատեղ կազմակերպվող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշումների ընտրանու 6-րդ (2012 թվական) և 7-րդ (2013 թվական) հատորների, ինչպես նաև քաղաքացիական և վարչական գործերով միջանկյալ դատական ակտերի վերաբերյալ որոշումների ընտրանու 1-ին հատորի (2010-2012թթ.) շնորհանդես: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատական դեպարտամենտի պաշտոնական կայքից:
Շնորհանդեսի շրջանակներում կներկայացվի նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվությունը:

Լուսանկարը՝ court.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել