Որքա՞ն դրամական միջոցներ են հայտարարագրել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը և նրա կինը

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը նշված պաշտոնը զբաղեցում է 2012 թվականի նոյեմբերի 24-ից:

Ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ 2013 թվականի սկզբին քաղաքապետը հայտարարագրել է 10.265.000 ՀՀ դրամ, որը տարեվերջին նվազել է, դառնալով 6.450.000  ՀՀ դրամ:

Նույն ժամանակահատվածում Ս. Դարբինյանի աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել 3.166.621 ՀՀ դրամ:

Պաշտոնատար անձի հետ որպես փոխկապակցված անձինք ներկայացված են նրա որդին՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանը և կինը՝ Անահիտ Մայիլյանը, ով հայտարարագրել է 891.097 ՀՀ դրամ եկամուտ՝ որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրազեկումներ

Իրադարձություններ