Որքա՞ն դրամական միջոցներ են հայտարարագրել Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը և նրա կինը

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշված պաշտոնը զբաղեցում էր 2012 թվականի հունվարի 20-ից:

Ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ 2013 թվականի սկզբին պաշտոնատար անձը հայտարարագրել է 7.700.000 ՀՀ դրամ և 9.000 ԱՄՆ դոլլար, որոնք տարեվերջին աճել են, համապատասխանաբար դառնալով 8.500.000 ՀՀ դրամ և 10.000 ԱՄՆ դոլլար:

2013թ.-ին Վ. Նիկոյանի աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել 4.330.970 ՀՀ դրամ:

Պաշտոնատար անձի հետ որպես փոխկապակցված անձ ներկայացված է նրա կինը՝ Արմինե Գրիգորյանը, ով հարկային տարվա սկզբին հայտարարագրել է 3.400.000 ՀՀ դրամ, 15.000 ԱՄՆ դոլլար և 10.000 Եվրո, որոնք տարեվերջին մնացել են անփոփոխ:

Իրավաբան.net

Իրազեկումներ

Իրադարձություններ