Հայաստանում հանրային քաղաքականության, միգրացիայի և զարգացման միջև փոխհարաբերություններ

Ս/թ հոկտեմբերի 28-ին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) Զարգացման կենտրոնի և Եվրոպական հանձնաժողովի կողմից Երևանում կազմակերպվել էր աշխատաժողով «Հայաստանում հանրային քաղաքականության, միգրացիայի և զարգացման միջև փոխհարաբերություններ» թեմայով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պաշտոնական կայքից:

Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկավ տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը: Թեմայի շրջանակներում տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ ևս հանդես եկան ելույթներով: ՀՀ-ում միգրացիայի ոլորտում վարվող պետական քաղաքականության վերաբերյալ ելույթով հանդես եկավ ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանը:

Աշխատաժողովի ավարտին ներկայացվեց Հայաստանում անցկացվելիք ծրագրի իրականացման մեթոդաբանությունը, որի նպատակն է հետազոտության միջոցով իրագործել միգրացիայի ազդեցությամբ տեղի ունեցող զարգացման ռազմավարությունները: Նման ծրագիր իրականացվում է 10 պետությունում:

Լուսանկարը՝ smsmta.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել