Քաղաքացին հաղորդում է ոստիկանական բաժանմունքում իրեն անօրինական պահելու և նսեմացման մասին. հարուցվել է քրեական գործ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, նյութերի նախապատրաստման ընթացքում, Կարեն Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի սեպտեմբերի 26-ին հրավիրվել է ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին` ձեռքի վնասվածքի կապակցությամբ բացատրություններ տալու համար:
Նույն օրը` ժամը 13:00-ի սահմաններում, ներկայացել է ոստիկանության հիշյալ բաժին:
Կարեն Մ.-ն հաղորդմամբ` ոստիկաններն իրեն տևական ժամանակ անօրինական պահել են ոստիկանության բաժնում, վիրավորել ու նսեմացրել են` ոտնահարելով իր իրավունքներն ու օրինական շահերը:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել