Դատարանի նորանշանակ նախագահի և նրա կնոջ հայտարարագրած եկամուտները

Մուշեղ Պապիկի Հարությունյանը, ով 2014 թվականի հոկտեմբերի 25-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ, 2013 թվականին հայտարարագրել է 22.000.000 ՀՀ դրամ, որը տարեվերջին նվազել է, դառնալով՝ 20.000.000 ՀՀ դրամ: Բացի այդ, դատարանի նորանշանակ նախագահի աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները 2013 թվականին կազմել են 8.017.386 ՀՀ դրամ:

Որպես փոխկապակցված անձ, ներկայացվել է Մ. Հարությունյանի կինը՝ Արմինե Աբաջյանը, ով ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած տվյալների 2013 թվականի ընթացքում հայտարարագրել է 4.700.000 ՀՀ դրամ, որը տարեվերջին աճել է, դառնալով՝ 7.000.000 ՀՀ դրամ, իսկ վերջինիս աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 2.337.000 ՀՀ դրամ:

Իրավաբան.net

Իրազեկումներ

Իրադարձություններ