Որքա՞ն եկամուտ է հայտարարագրել Զարուհի Փոստանջյանը և նրա ընտանիքի անդամները

Ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ 2013 թվականի ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարագրել է 3.335.020 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատանքի վարձատրության և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից:

Որպես փոխկապակցված անձինք, իրենց եկամուտներն են հայտարարագրել Զ. Փոստանջյանի ամուսինը՝ Սուրեն Ֆրիկսի Դրամպյանը և նրանց դուստրերը՝ Լուսինե և Լիլիթ Դրամպյանները: Վերջիններս որևէ եկամուտ չեն հայտարարագրել 2013 թվականի ընթացքում: Իսկ պատգամավորի ամուսնու եկամուտները կազմել են 34.000 ԱՄՆ դոլլար և 780.000 ՀՀ դրամ: Վերջինս գոյացել է աշխատանքի վարձատրության և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից:

Նշենք, որ Զարուհի Փոստանջյանը ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել է 2012 թվականի մայիսի 31-ից:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրազեկումներ

Իրադարձություններ